Հետևեք մեզ։

Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը

15:44, 16 հոկտեմբեր 2023
Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը

Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը։

Սահմանադրական դատարանի դրական որոշումից հետո հարցը խորհրդարանում քվեարկության կդրվի։ Զուրաբիշվիլին պաշտոնանկ կհամարվի, եթե կողմ քվեարկի 150 պատգամավորից 100-ը, այս պահին իշխող մեծամասնությունն ունի 84 մանդատ։

 

Նշենք, որ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերին, և չնայած դրան, Վրաստանի նախագահն աշխատանքային այցով Բեռլին, ապա Բրյուսել է այցելել։ Այդ պատճառով իշխող ուժը հայտարարել նախագահին պաշտոնանկ անելուն ուղղված նախաձեռնության մեկնարկի մասին։