Հետևեք մեզ։

Զելենսկին ցանկացել է Բլինքենի հետ գնալ Իսրայել, նրան հասկացրել են՝ հիմա դրա ժամանակը չէ․ Ynet

16:27, 16 հոկտեմբեր 2023
Զելենսկին ցանկացել է Բլինքենի հետ գնալ Իսրայել, նրան հասկացրել են՝ հիմա դրա ժամանակը չէ․  Ynet

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել այցելել Իսրայել՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում, սակայն իսրայելական կողմը Կիևին հասկացրել է, որ նման այցը ժամանակավրեպ կլինի։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը, ով անցյալ շաբաթ այցելել էր Եվրոպա, ցանկացել է Իսրայել ժամանել ԱՄՆ պետքարտուղար  Բլինքենի հետ, ով երկուշաբթի օրը երկրորդ անգամ է հրեական պետություն մեկնել հակամարտության սրման սկզբից ի վեր։  Այնուամենայնիվ, իսրայելական կողմը Ուկրաինային ասել է, որ այժմ «ճիշտ ժամանակը» չէ Զելենսկու նման այցի համար, պնդում է Ynet-ը։

Ինչպես նշում է Ynet-ը, ներկայիս մերժումը «չի նշանակում, որ Զելենսկին չի գնա Իսրայել»։ Նման ուղևորությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ և կարող է զուգակցվել Ուկրաինայի նախագահի՝ եվրոպական երկրներում հետագա շրջագայություններից մեկի հետ։