Հետևեք մեզ։

Ուրախ կլինեք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք բանակի շարքերը և պաշտպանեք, դուք ինչպե՞ս կարող եք մի բան պահանջել, չլինելով այդ երկրի մասնիկը․ Կանադայում ՀՀ դեսպանը` ցուցարարներին (տեսանյութ)

18:02, 16 հոկտեմբեր 2023
Ուրախ կլինեք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք բանակի շարքերը և պաշտպանեք, դուք ինչպե՞ս կարող եք մի բան պահանջել, չլինելով այդ երկրի մասնիկը․ Կանադայում ՀՀ դեսպանը` ցուցարարներին (տեսանյութ)

Կանադայում ՀՀ դեսպանատան մոտ մի շարք հայեր թույլ չեն տվել դեսպան Անահիտ Հարությունյանին մուտք գործել դեսպանատուն, Արցախի թեմայով բողոքի ակցիա են իրականացրել։

Դեսպանը կանգնել է, և զրուցել ցուցարարների հետ, զրույցն ամբողջությամբ տեսագրությամբ հասանելի չէ։ Հրապարակված մասից հայտնի է դառնում, որ դեսպանն ասում է․

«Եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինեք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք մեր Հայաստանի բանակի շարքերը, պաշտպանեք ու հետ բերեք մեր բոլոր․․․»։

Հարցին, թե մենք բանակի՞ց ենք փախչում, դեսպանն արձագանքում է․ «Դուք Հայաստանի Հանրապետությունից եք փախչում։ Այնքան հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ, որ ՀՀ դեսպանը ներս մտնի։ Գնացեք Հայաստան, դարձեք մեր մի մասնիկը, քվեարկեք, և թող լինի օրինական ընտրված իշխանութուն։ ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը և չի կարող Կանադայի քաղաքացին ինչ-որ դժգոհություն ունենա, սիրում եք իշխանությանը, թե չեք սիրում։ Այսինքն, դուք ինչպե՞ս կարող եք մի բան պահանջել, չլինելով այդ երկրի մասնիկը։ Դու հայապահպանությամբ զբաղվեք։ Ես ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունը ուղղվում է սխալ նպատակներով»,-ասում է Հարությունյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում.