Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում տեղի կունենա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
«Մեր հավաքականի համար ստուգողական, ընկերական խաղ չկա։ Երբ հագնում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, մեզ համար ցանկացած խաղ կարևոր է։ Վաղը պաշտոնական խաղ է մեզ համար,-նախախաղային ասուլիսում ասաց Նաիր Տիկնիզյանը։
Պաշտպանի խոսքով` պոտք է հարյուր տոկոսով նվիրվել խաղին, վերականգնվել և պատրաստվել նոյեմբերի 18-ին։