Հետևեք մեզ։

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:09, 16 հոկտեմբեր 2023
Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Իսրայելական Haaretz թերթը պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։  Թերթի տեղեկություններով՝ զրույցի հիմնական թեման եղել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այլ մանրամասներ հրապարակումն այս պահին չի հայտնում։  Իսրայելի վարչապետի գրասենյակը դեռ չի մեկնաբանել երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։