Հետևեք մեզ։

ՔՊ-ականները կմեկնեն Անգոլա և Ալբանիա

21:20, 16 հոկտեմբեր 2023
ՔՊ-ականները կմեկնեն Անգոլա և Ալբանիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրով ՔՊ-ական երեք պատգամավոր՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ծովինար Վարդանյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը այս տարվա հոկտեմբերի 22-27-ը Լուանդա (Անգոլայի Հանրապետություն)։ Այցի նպատակը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելն է։ Բնականաբար չի նշվում, թե ինչ օգուտ է տալու Անգոլա կատարվող այդ գործուղումը մեր պետությանը, փոխարենը ԱԺ նախագահի հրամանագրում նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

 

Աժ նախագահի մեկ այլ հրամանագրով էլ հոկտեմբերի 26-29-ը Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Այս այցի նպատակն էլ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) երիտասարդ պատգամավորների խմբի աշխատանքներին մասնակցելն է, որը պետք է իրականանա դարձյալ բյուջեի հաշվին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ