Հետևեք մեզ։

«Ադրբեջանը չի թիրախավորում հայ բնակիչներին, դա հաստատել է անգամ ՀՀ վարչապետը»․ Բայրամովը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

21:46, 16 հոկտեմբեր 2023
«Ադրբեջանը չի թիրախավորում հայ բնակիչներին, դա հաստատել է անգամ ՀՀ վարչապետը»․ Բայրամովը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

2023 թվականի հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքի հետ։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։

Ըստ Բայրամովի՝ «Ադրբեջանը չի թիրախավորում հայ բնակիչներին, ինչը հաստատել են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելությունը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և անգամ Հայաստանի վարչապետը»։

Ադրբեջանցի պաշտոնյան Արցախի հայերի էթնիկ զտումն էլ զրպարտություն է որակել․ «Դրանք անհիմն են, ինչը Հայաստանի և որոշ երկրների քաղաքական մանիպուլյացիաների մի մասն է»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին ասել էր՝ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա։ Դրանից հետո Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԱԽ-ում խոսել էր էթնիկ զտման մասին, և կրկին Ադրբեջանի ներկայացուցիչը հղում էր արել Փաշինյանին։