Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հսյտսրարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը պարզել է, որ նա խախտել է երկրի սահմանադրությունը՝ արտասահման այցելելով առանց կառավարության համաձայնության։
«Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, հրաժարական չեմ տալիս, ես մնալու եմ այնտեղ, որտեղ կամ, որտեղ եղել եմ իմ ողջ կյանքի ընթացքում և եկել եմ Ֆրանսիայից, մնացել եմ այստեղ և պայքարել մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար։», - ասել է Զուրաբիշվիլին իր ուղերձում։
Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը։
Սահմանադրական դատարանի դրական որոշումից հետո հարցը խորհրդարանում քվեարկության կդրվի։ Զուրաբիշվիլին պաշտոնանկ կհամարվի, եթե կողմ քվեարկի 150 պատգամավորից 100-ը, այս պահին իշխող մեծամասնությունն ունի 84 մանդատ։
Նշենք, որ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերին, և չնայած դրան, Վրաստանի նախագահն աշխատանքային այցով Բեռլին, ապա Բրյուսել է այցելել։ Այդ պատճառով իշխող ուժը հայտարարել նախագահին պաշտոնանկ անելուն ուղղված նախաձեռնության մեկնարկի մասին։