Հետևեք մեզ։

Իսրայելը սկսել է սահմանափակ քանակությամբ ջուր մատակարարել Գազայի հատված․ ՌԴ-ում Պաղեստինի դեսպան

23:06, 16 հոկտեմբեր 2023
Իսրայելը սկսել է սահմանափակ քանակությամբ ջուր մատակարարել Գազայի հատված․ ՌԴ-ում Պաղեստինի դեսպան

Իսրայելը սկսել է սահմանափակ քանակությամբ ջուր մատակարարել Գազայի հատված, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Այնպիսի տեղեկություն կա, որ այսօր սկսել են մի փոքր բացել ջուրը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նշել է, որ Իսրայելը դադարեցրել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա հակամարտության առաջին իսկ օրերից։ «Նրանք նույնիսկ հրաժարվեցին օգնություն ընդունել Եգիպտոսից, Հորդանանի ինքնաթիռներից, Բահրեյնից, ԱՄԷ-ից, Կատարից, Եգիպտոսից»,- շարունակել է դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ իսրայելական կողմը հրաման է տվել, որ «բոլոր մարդիկ (Գազայի հատվածի հյուսիսային մասից՝ մոտավորապես,- ՏԱՍՍ), գրեթե 1 միլիոնը, թողել են իրենց տները և տեղափոխվել Գազայի հատվածի հարավային կողմ՝ դեպի Եգիպտոսի սահմանը»։

«Շատ բարդ իրավիճակ է»,- եզրափակել է Նոֆալը։