Հետևեք մեզ։

Բրյուսելում Շվեդիայի հավաքականի երկրպագուներ են սպանվել

23:42, 16 հոկտեմբեր 2023
Բրյուսելում Շվեդիայի հավաքականի երկրպագուներ են սպանվել

Բրյուսելում գնդակահարել են երկու շվեդի, հայտնում է Het Laatste Nieuws թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ մահացածները Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներ են։ Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր Բրյուսելում հանդիպում են Բելգիայի և Շվեդիայի հավաքականները։