Հետևեք մեզ։

ԱՄՆ նախագահը կմեկնի Իսրայել. Բլինքեն

08:58, 17 հոկտեմբեր 2023
ԱՄՆ նախագահը կմեկնի Իսրայել. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ին, կայցելի Իսրայել, փոխանցում է CBS-ը։

 

«Առաջինը, նախագահը կվերահաստատի ԱՄՆ-ի համերաշխությունը Իսրայելի հետ և մեր ամուր նվիրվածությունը նրա անվտանգությանը: Երկրորդ՝ նախագահ Բայդենը կընդգծի մեր բյուրեղյա հստակ ուղերձը ցանկացած դերակատարի, պետության կամ ոչ պետության, ով փորձում է օգտվել այս ճգնաժամից՝ հարձակվելու Իսրայելի վրա. մի՛ արեք»,- ասել է Բլինկենը:

 

Այցի ընթացքում Բայդենին կներկայացվեն Իսրայելի ռազմական նպատակներն ու ռազմավարությունը, շարունակել է Բլինքենը, և հայտնել, որ ԱՄՆ նախագահը մտադիր է լսել, թե ինչպես են նրանք մտադիր ռազմական գործողությունն իրականացնել «այնպես, որ նվազագույնի հասցվի քաղաքացիական զոհերը և հումանիտար օգնությունը հասնի Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին` թույլ չտալով, որ այն ընկնի ՀԱՄԱՍ-ի ձեռքը»։