Հետևեք մեզ։

Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային իշխանության հետ

11:40, 17 հոկտեմբեր 2023
Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային իշխանության հետ

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի և խորհրդի անդամների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու համար։