Այսօր Բաքվի դատարանում տեղի է ունենում գերեվարված Վագիֆ Խաչատրյանին առնչվող հերթական բեմադրությունը, որը Ադրբեջանը կոչում է «դատական նիստ»։
Այսօր դատախազը հրապարակել է «մեղադրական եզրակացությունը», Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
Նշենք, որ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին առևանգել է Հակարիի կամրջից, նա գալիս էր Հայաստան բարդ առողջական խնդիրներով։