Վագիֆ Խաչատրյանը ցմահ ազատազրկման չի դատապարտվի. այս մասին Խաչատրյանի «քրեական գործով դատավարության» ժամանակ հայտարարել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր քաղաքացիների նկատմամբ ցմահ ազատազրկման պատիժ չի կիրառվում։ Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955թ։
Վագիֆ Խաչատրյանը ցմահ ազատազրկման չի դատապարտվի
12:41, 17 հոկտեմբեր 2023