Բաքվի դատարանում, չնայած նրան, որ Վագիֆ Խաչատրյանին թարգմանիչ են տրամադրել, նա խոսել է ադրբեջաներեն` պատասխանելով դատավարության վերաբերյալ հարցերի։ Նրա խոսքից լսվում է, որ հերքում է իր՝ Բաքվի նշած՝ դեպքի վայրում լինելու մասին պնդումները։ «Իմ ոտքն այդտեղ չի եղել, Աստծու սիրուն»,- ասում է Խաչատրյանը։
Այսօր դատարանում մեղադրական եզրակացությունն է հրապարակվել, դատարանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ իրենց օրենսդրությամբ Վագիֆ Խաչատրյանին ցմահ ազատազրկում չի սպառնում, քանզի նրա տարիքը 65-ից բարձր է։
Տեսանյութն՝ այստեղ։