Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ, սակայն Երևանը չի ցանկանում այդ հարաբերությունները հակադրել տարածաշրջանային համագործակցությանը և տարածաշրջանային հարթություններին։ Այս մասին Ստրասբուրգում կայացած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եվրամիության հետ Հայաստանի շփումները համալրվել են նոր տարրով՝ անվտանգությամբ, խոսքս եվրոպացի դիտորդների քաղաքացիական առաքելության մասին է»,-ասաց Փաշինյանը։