Հետևեք մեզ։

Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, գերիներին ու կալանավորվածներին բոլորը բոլորի դիմաց ազատ արձակելուն․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

14:36, 17 հոկտեմբեր 2023
Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, գերիներին ու կալանավորվածներին բոլորը բոլորի դիմաց ազատ արձակելուն․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար, նման բան թույլ տալ չի կարելի։ Այս մասին Եվրախորհրդարանի իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ բոլոր պայմանավորվածությունները Հայաստանը պատրաստ է կյանքի կոչել։

 

«Հայաստանը պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով, հույս ունենալով փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի, Հայաստանի տարածքում զորք չի ունենա։ Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև այսպես կոչված՝ անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ հոկտեմբերի տասին, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»։

 

Փաշինյանը հայտատարեց, որ պատրաստ է բոլոր գերիների, կալանավորված անձնանց՝ բոլորի բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ է նաև համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում, ՀՀ 1016 քաղաքացի այդ պահին համարվում է  անհետ կորած, պատրաստ է  համագործակցել նաև ականազերծման հարցում։