Հետևեք մեզ։

Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Էդմոն Մարուքյան

10:26, 23 մարտ 2023
Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի հայտարարությանը, որում վերջինս  նշում էր, որ ԱՄՆ-ը բոլոր կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը:

«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող էր զոհվել։