Հետևեք մեզ։

«Ի՞նչ ես նկարում», «ինչ տեսնում եմ»․ Կառավարության բակից դուրս գալիս ԱԱԾ-ի մեքենան վնասել է դարպասները. (տեսանյութ)

16:23, 17 հոկտեմբեր 2023

Քիչ առաջ Կառավարության բակից դուրս գալու ընթացքում ԱԱԾ-ին պատկանող ՈՒԱԶ մակնիշի մեքենան հարվածում է կառավարության դարպասներին, որի հետևանքով դարպասը վնասվում է։ Որոշ ժամանակ տեղում աշխատող անվտանգության աշխատակիցները կանգնել են, գնահատել իրավիճակը, որից հետո մեքենան դուրս է գնում։

Տեղի ունեցածը ֆիքսել է Hayastan.news-ի լրագրողը։ Ոստիկանության կարմիր բերետավորը մոտեցել է նկարահանում իրականացնող լրագրողին, հարցին թե ի՞նչ է նկարում, լրագրողը պատասխանել է՝ ինչ տեսնում եմ։

Ոստիկանը պահանջել է դադարեցնել նկարահումը, ասել է՝ չի կարելի նկարահանել, սակայն չի կարողացել հիմնավորել, թե ինչու չի կարելի նկարահանել Կառավարության շենքը։ 

Լրագրողը հայտնել է, որ լրագրող է, վկայականը մեքենայի ներսում է, ոստիկանը չի սպասել ապացույցին, հրավիրել է իր գործընկերոջը, հավանաբար լրագրողին բաժին տանելու համար։ Այնուհետև ոստիկանին Կառավարությունից հայտնել են, որ նկարահանումն իրականացնող անձը լրագրող է։

 

Մանրամասն՝ տեսանյութում․