Հետևեք մեզ։

ՌԴ խաղաղապահների անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց ԼՂ-ն. Փաշինյան

16:51, 17 հոկտեմբեր 2023
ՌԴ խաղաղապահների անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց ԼՂ-ն. Փաշինյան

Երբ 100 հազար հայերը ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանություն տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում: Բայց ՀՀ ժողովուրդը համախմբվեց՝ հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց:

Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվել են ԼՂ-ում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ։

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքել է Լեռնային Ղարաբաղի իր բնօրրանը, ևս 20 հազարը հեռացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո»,-ասաց Փաշինյանը։