Հետևեք մեզ։

Ով նման փորձեր է անում, «ղալաթ է» անում․ ի՞նչ կապ ունեն Արցախի նախագահները․ Սերժ Սարգսյան

18:08, 17 հոկտեմբեր 2023
Ով նման փորձեր է անում, «ղալաթ է» անում․ ի՞նչ կապ ունեն Արցախի նախագահները․ Սերժ Սարգսյան

 Ով նման փորձեր է անում, ներեցեք բառիս համար, նա «ղալաթ է» անում։ Լրագրողների դիտարկմանը, թե Արցախի հանձնումը թեքում են վերջին նախագահի վրա, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց միշտ չէ, որ իրենց փորձերը հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ, սա մեկ հանգամանք, երկրորդ հանգամանքը՝ վերջին ընտրված նախագահն ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես մնացած փոքր բանակով արդյո՞ք Արցախը կարող էր դիմակայել Ադրբեջանին, իհարկե ի վիճակի չէր։ Այսինքն, իրենց ցանկություն ո՞րն էր, որ մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ կանայք, երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ, էդ է եղե՞լ էս մարդկանց ցանկությունը»,-ասաց Սարսգյանը։