Սերժ Սարգսյանն այսօր իրեն վերագրվող քրական վարույթով հերթական դատական նիստից հետո մի քանի րոպե կանգնեց դատարանի բակում և պատասխանեց լրագրողների հարցերին։ Hayastan.news-ը նրան հարցրեց՝ ինչի վրա էր հիմնված իր այն հայտարարությւոնը, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ի՞նչ շանս էր տեսնում նա, եթե այսօր տեսնում ենք, որ Արցախը փաստացի Ադրբեջանի կազմում է։ Նա ասաց, որ հիմա էլ է նույնը ասում, իր խոսքերից չի հրաժարվել, իր համար Արցախի էջը փակված չէ, և չպետք է չարախնդալ դրա վրա, ո Արցախն այսօր Ադրբեջանի կազմում է։
Մանրամասն՝ տեսանյութում․