Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է անում հետևել «պատերազմի օրենքներին». Պենտագոն

23:25, 17 հոկտեմբեր 2023
Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է անում հետևել «պատերազմի օրենքներին». Պենտագոն

Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է անում հետևել «պատերազմի օրենքներին»՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողություններ իրականացնելիս, ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում հիվանդանոցին հարվածելու մասին լուրերը։

 

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Գազայի հատվածում Ալ-Ահլի բապտիստական ​​հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է Իսրայելը, զոհվել է ավելի քան 500 մարդ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել զոհերի համար։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են։

 

Հիվանդանոցին հարվածելու տեսանյութն՝ այստեղ։