Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական ուժ կիրառել, եթե Հեզբոլլահ շարժումը «երկրորդ ճակատ» բացի Իսրայելի դեմ․ Axios

00:13, 18 հոկտեմբեր 2023
Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական ուժ կիրառել, եթե Հեզբոլլահ շարժումը «երկրորդ ճակատ» բացի Իսրայելի դեմ․ Axios

Միացյալ Նահանգները նշել է, որ պատրաստ է ռազմական ուժ կիրառել, եթե լիբանանյան Հեզբոլլահ շարժումը «երկրորդ ճակատ» բացի Իսրայելի դեմ։ Այս մասին գրել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը։

«Սպիտակ տունը քննարկում է ռազմական ուժի կիրառման հնարավորությունը։ Դա տեղի կունենա, եթե Հեզբոլլահը պատերազմի մեջ մտնի Գազայի հատվածում և հարձակվի Իսրայելի վրա»,- գրել է Ռավիդը Axios-ի հոդվածում՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների և Իսրայելի մի պաշտոնյայի:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել էր, որ Իսրայելը Գազայի հատվածին դիմակայելու համար ամերիկյան բանակի օգնության կարիքը չունի։ Նրա խոսքով՝ Երուսաղեմը կպաշտպանի իրեն։ Միևնույն ժամանակ, Կոնրիկուսը նշել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն աշխատում են «կանխարգելիչ ռեժիմով»։