Պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին սահմանադրությունը հաստատված խախտող է, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, փոխանակ նախագահը մյուսներին օրինակ ծառայի, որ ինքը միշտ զգոն լինի երկրի ու սահմանադրության պաշտպանության համար, փոխարենը Սալոմե Զուրաբիշվիլին մեկ անգամ չէ, որ ցուցադրաբար խախտել է սահմանադրությունը։
«Դատարանի որոշման հետ կապված՝ սա, անշուշտ, ցավալի փաստ է, քանի որ, ցավոք, ապացուցվել է, որ երկրի, մեր պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին սահմանադրությունը հաստատված խախտող է։ Որպես այս երկրի վարչապետ և հասարակ քաղաքացի, ես իսկապես ուրախ չեմ: Ես չեմ ուզում, որ իմ երկրի նախագահը լինի սահմանադրություն կամ որևէ օրենք խախտող: Իհարկե, սա շատ ցավալի փաստ է։ Նախագահը ուրիշներին, մյուս պետական ծառայողներին կամ ապագա նախագահներին պետք է ցույց տա և օրինակ ծառայի, որ ինքը միշտ պետք է զգույշ լինի երկիրը, օրենքը և հիմնական օրենքը, սահմանադրությունը պաշտպանելու համար, փոխարենը տիկին Սալոմեն բացահայտ, ցուցադրաբար բազմիցս խախտել է սահմանադրությունը»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ Սահմանադրական դատարանից հետո արցը խորհրդարանում քվեարկության կդրվի։ Զուրաբիշվիլին պաշտոնանկ կհամարվի, եթե կողմ քվեարկի 150 պատգամավորից 100-ը, այս պահին իշխող մեծամասնությունն ունի 84 մանդատ։
Ընթացակարգի վերաբերյալ Ղարիբաշվիլին ասել է, որ չեն սպասում, որ կհավաքվի անհրաժեշտ ձայները։ Ոչ ոք նույնպես մեծ պատրանքներ չուներ, բայց երկրի ղեկավարները, կառավարության անդամները, խորհրդարանի անդամները, օրենք ստեղծողները, օրենսդիրները, իհարկե, պետք է լինեն օրինակներ:
«Սալոմե Զուրաբիշվիլիին և բոլորին պետք է հիշեցնենք, որ այս երկրում ավարտվել է այն ժամանակը, երբ նախագահը կարծում էր, թե ինքը օրենքից և սահմանադրությունից վեր է։ Սա շատ տխուր է: Հավանաբար կհամաձայնեք տիկին Սալոմեի հետ, որ մեր քաղաքացիների մի մասն ակնկալում էր, որ նա վրացական քաղաքականություն կմտցնի եվրոպական չափանիշներ։ Եվրոպական ստանդարտը ենթադրում է, որ բոլորը հետևում են օրենքին և սահմանադրությանը։ Փոխարենը լրիվ հակառակ պատկերն ստացանք, երբ տիկին Սալոմեն ասաց, որ չի ճանաչում Սահմանադրությունը։ Սա ցավալի փաստ է։ Ես չեմ մեկնաբանի նրա հայտարարությունները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։