Հետևեք մեզ։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հանդես է եկել կոչով

01:49, 18 հոկտեմբեր 2023
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հանդես է եկել կոչով

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կոչ է արել բոլոր պաղեստինցիներին գնալ հանրահավաքների՝ «դատապարտելու կոտորածն ու դաժանությունը»։

 

«Ես կոչ եմ անում մեր պաղեստինցի ժողովրդին ամենուրեք դուրս գալ բոլոր քաղաքներում և բոլոր փողոցներում... Ես կոչ եմ անում արաբական և իսլամական երկրների մարդկանց դուրս գալ հիմա և դատապարտել այս կոտորածը, այս դաժանությունը, այս հանցագործությունները: Դուրս եկեք բոլոր մայրաքաղաքները, բոլոր քաղաքները»,- ասաց նա։

 

Հանիեն նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային, Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը, ինչպես նաև այլ իրավական հաստատություններին բացահայտորեն դատապարտել Գազայի  հատվածի հիվանդանոցի  և քաղաքացիական անձանց դեմ կատարված այլ հանցագործությունները: