Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում

11:24, 18 հոկտեմբեր 2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում։

 

Ելույթ ունենալով Պեկինում կայացած ֆորումում, որտեղ ներկա են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գուտերեշն իր ելույթի վերջում ասել է, որ անհրաժեշտ է համարում բարձրաձայնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին։

 

«Ես կոչ եմ անում անհապաղ մարդասիրական հրադադարի մասին՝ մարդկային տառապանքի այս էպիկական մակարդակը մեղմելու համար։ Չափազանց շատ կյանքեր են կորել, և ողջ տարածաշրջանի ճակատագիրը կախված է ծանրության վրա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: