Հետևեք մեզ։

Ցնցված եմ հիվանդանոցի վրա հարձակումից, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Շառլ Միշել

12:32, 18 հոկտեմբեր 2023
Ցնցված եմ հիվանդանոցի վրա հարձակումից, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Շառլ Միշել

Ցնցված եմ Գազայի հատվածում Ալ-Ահլի Ալ-Արաբի հիվանդանոցի վրա կատարված ողբերգական հարձակումից։ Անհրաժեշտ է, որ այս միջադեպի հետ կապված բոլոր փաստերը մանրակրկիտ հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն` անդրադառնալով Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհերի թիվը հազարի շրջանակում է։

 

Նա նաև կոչ կոչ է արել անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնությունը հասնի Գազայի հատված։