Հետևեք մեզ։

Այսօրվանից Իրանից հանվում են բալիստիկ հրթիռների մատակարարման սահմանափակումները

12:52, 18 հոկտեմբեր 2023
Այսօրվանից Իրանից հանվում են բալիստիկ հրթիռների մատակարարման սահմանափակումները

Այսօրվանից Իրանից հանվում են բալիստիկ հրթիռների մատակարարման հետ կապված բոլոր սահմանափակումները, X (Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։

«2023 թվականի հոկտեմբերի 18-ից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, բոլոր անարդարացիորեն սահմանված սահմանափակումները՝ կապված բալիստիկ հրթիռների գործունեության վրա, կվերացվեն: Իրանն այլևս ենթակա չէ որևէ սահմանափակման՝ Անվտանգության խորհրդի համատեքստում»: