Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները կապահովի, որ Իսրայելի պաշտպանության համար անհրաժեշտ ողջ օգնությունը շարունակվի. Բայդեն

13:09, 18 հոկտեմբեր 2023
Միացյալ Նահանգները կապահովի, որ Իսրայելի պաշտպանության համար անհրաժեշտ ողջ օգնությունը շարունակվի. Բայդեն

Միացյալ Նահանգները կապահովի, որ Իսրայելի պաշտպանության համար անհրաժեշտ ողջ օգնությունը շարունակվի: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը։ Հեռարձակումն իրականացրել է i24News հեռուստաալիքը։

«Քանի որ Իսրայելը ստիպված է շարունակել պատասխանել հարձակումներին, ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք համոզվել, որ դուք ունեք այն, ինչ անհրաժեշտ է ձեզ պաշտպանելու համար: Եվ մենք կհամոզվենք, որ դա այդպես է», - ասել է ամերիկացի առաջնորդը: Բայդենն ասել է, որ եկել է Իսրայել, որպեսզի աշխարհը տեսնի, որ ԱՄՆ-ն աջակցում է հրեական պետությանը։