Հետևեք մեզ։

Թվում է, թե Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «այլ թիմ»․ Բայդենը՝ Նեթանյահուին

13:16, 18 հոկտեմբեր 2023
Թվում է, թե Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «այլ թիմ»․ Բայդենը՝ Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ թվում է, թե Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «այլ թիմ»։ Հոկտեմբերի 17-ին հարձակման է ենթարկվել Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է ավելի քան 500 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, տարբեր աղբյուրներ հայտնում են մինչև 1000 զոհի մասին։

Հակամարտող կողմերը մեղադրում էին միմյանց. Պաղեստինում ասում են, որ հարձակումն իրականացրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելում՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից անհաջող արձակված հրթիռը հարվածել է հիվանդանոցին։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ ես տեսա, թվում է, որ դա արվել է այլ թիմի կողմից, քան ձեր», - ասել է Բայդենը՝ Նեթանյահուին: