Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում սենսացիոն հայտարարություն չի արել։ Այնտեղ չէր նշվել կոնկրետ երկիր, նշվել էր՝ մեր դաշնակիցներից ոմանք, չէր նշվել, թե կոնկրետ որ դաշնակցի մասին է խոսքը։
Այս մասին այսօր ԱԺ-ում ի պատասխան լրագրողների դիտարկումների, թե Փաշինյանը երեկ քննադատել է ՌԴ-ին, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանում Փաշինյանն ասաց․ «Երբ 100 հազար հայերը ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանություն տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում: Բայց ՀՀ ժողովուրդը համախմբվեց՝ հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց»: