Hayastan.news-ի տեղեկություններով ՝ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ են հնչել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնել էին, որ կրակել են դատախազի ուղղությամբ։
Թարմացված է 14։56-ին․
Դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Կրակոցների հետևանքով մեկ անձ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Արձակված պարկուճը վնասել է ոչ թե դատախազին, այլ դատախազներից մեկի մեքենան, ով այդ պահին մասնակցում է նիստի և եղել է դատարանի շենքում։