Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցը խորհրդարանում տապալվեց

17:23, 18 հոկտեմբեր 2023
Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցը խորհրդարանում տապալվեց

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության էր դրվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը։

Նախագահի իմփիչմենթի հարցը խորհրդարանում տապալվեց, քանի որ չկարողացան հավաքել նախագահի իմպիչմենթի համար անհրաժեշտ ձայները։

Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 86 պատգամավոր, իսկ մեկը՝ դեմ։ Քվեարկությունը գաղտնի էր: Նախագահի իմփիչմենթի համար պահանջվում էր խորհրդարանի ամբողջական կազմի երկու երրորդի՝ 100 պատգամավորի ձայնը։ Գրանցվել է 90 պատգամավոր:

Դահլիճում ներկա չէր ընդդիմության մի մասը, այդ թվում՝ «Ազգային շարժման» ներկայացուցիչներ։