Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի մասին

21:06, 18 հոկտեմբեր 2023
Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ այցելել է Ջերմուկ։

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․«Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ, ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային»,-նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։