Հետևեք մեզ։

13-ամյա աշակերտուհին դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության․ shamshyan.com

00:20, 19 հոկտեմբեր 2023
13-ամյա աշակերտուհին դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության․ shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակչուհի 35-ամյա Գոհար Գ.-ն և հայտնել, որ իր 13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, ով հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել երեխայի մարմնի ինտիմ մասերը և փորձել երեխայի հետ ինտիմ կապ հաստատել:

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Թալինի բաժնում արդեն պարզել են տնօրենի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Թալինի բաժնում ձևակերպված փաստաթղթերն էլ փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին: