Ուկրաինացի երգչուհի, ռուսական շոու բիզնեսում հայտնի Սվետլանա Լոբոդան երեկ դարձել է 41 տարեկան։ Ինստագրամյան իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավոր է երգչուհուն։ Սիմոնյանը երգչուհու հետ արխիվային լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհավոր ծնունդդ, լավ ընկեր և տաղանդավոր արտիստ։ Չնայած լուսանկարը հին է, բայց մենք դեռ երիտասարդ ենք»։
Ի պատասխան երգչուհին մեկնաբանություն է թողել. «Շնորհակալ եմ, թանկագին»։