15 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը 30 րոպեով հեռացել է առանձին սենյակ որոշում կայացնելու, այն կհրապարակվի ժամը 03:15:
Այս մասին գրել է Լևոն Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։
Որոշման հրապարակումից հետո նա հայտնել է.
«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել էր մեկ ամիս առաջ։