Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

10:19, 19 հոկտեմբեր 2023
ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով 20 բեռնատար կմտնի Գազայի հատված հավանաբար հոկտեմբերի 20-ին` ճանապարհների վերանորոգման աշխատանքներից հետո։

 

Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո։ 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս Բայդենի հետ զրույցում համաձայնել է թույլ տալ Եգիպտոս-Գազա անցակետի բացումը հումանիտար մատակարարումների համար։