Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3000 անձինք Հայաստանից դուրս են եկել։ Ես չեմ ուզում այս թեմայի հետ կապված հետևություններ անել, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Ես հույս ունեմ, որ մենք այդ ուղերձը հստակ ենք տալիս և ես կոչ եմ անում մեր քույրերին ու եղբայրներին, որպես առաջնային պլան ՀՀ-ում մնալը։
Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար, այն դեպքում, երբ ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Ես կոչ եմ անում բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին՝ ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել ձեր առաջիկա գործողությունների պլան։ Մենք ավելի քան 100 մլն դոլարի հատկացում ենք արել, մենք ամենատարբեր ծրագրեր ենք անելու, բայց միջնաժակետում մեր ծրագրերը ոչ թե լինելու են առանձին, այլ լինելու են նույնքանով հասանելի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, որքանով ՀՀ քաղաքացիներին։ Կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու տարբերակը»,-ասաց Փաշինյանը։