Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նոր մեղադրանքներ է «պեղել»։ Ըստ այդ կառույցի՝ «Արցախից ռադիոխոչընդոտ են կիրառել «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող քաղաքացիական ինքնաթիռների նավիգացիոն համակարգերի և արտասահմանյան ավիաընկերությունների նկատմամբ, որոնք թռիչքներ են իրականացրել՝ օգտագործելով Ադրբեջանի օդային տարածքը»։
Ադրբեջանցիներն ասում են, որ այդ մասին բազմիցս զեկուցվել է միջազգային հանրությանը:
Որպես այս ամենի «ապացույց» ադրբեջանական կողմը նշել է ինքնաշեն սարք․ «Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է «Polyus-21M» բեռնատարի վրա ինքնաշեն եղանակով տեղադրված «Repellent-1» տիպի արտասահմանյան արտադրության էլեկտրոնային ռազմական համակարգեր»։