Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, Երևանից մինչև բոլոր մարզային համայնքներ, ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք, մի թանկացրեք՝ հիմնվելով շուկայական պահանջարկի վրա, քանի որ այս պահին ձևավորված «շուկայական» պահանջարկը առաջացել է մեզ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով։
Հետևաբար, եկեք հնարավորիս մինչ պատերազմական, մինչ ճգնաժամային և, եթե հնարավոր է, անգամ դրանից էլ ցածր գներով, զեղչերով առաջարկենք մեր ունեցած վարձով բնակարանները: Խնդրում եմ եկեք այդպես անենք։ Մենք բոլորս նույն ողբերգության կրողն ենք, մենք բոլորով պետք է հաղթահարենք այս աղետը»։