Հետևեք մեզ։

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մեկնել է Իսրայել

11:56, 19 հոկտեմբեր 2023
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մեկնել է Իսրայել

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մեկնել է Իսրայել, որտեղ հանդիպումներ կունենա երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Թել Ավիվում Սունակը հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումները որակել է որպես «ահաբեկչության անասելի, սարսափելի գործողություն» և կրկնել է, որ Մեծ Բրիտանիան կանգնած է Իսրայելի կողքին։

«Ես անհամբերությամբ սպասում եմ վարչապետի և նախագահի հետ հանդիպմանը և մեծ հույսեր ունեմ, որ դրանք արդյունավետ հանդիպումներ կլինեն», - ասել է Սունակը։