Հետևեք մեզ։

«ՄԼ Մայնինգ»-ը պաշտոնյաների համար 1000 բնակարան կկառուցի

12:27, 19 հոկտեմբեր 2023
«ՄԼ Մայնինգ»-ը պաշտոնյաների համար 1000 բնակարան կկառուցի

 Խոշոր կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ընկերությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 42/5 հասցեում նախատեսում է բազմաբնակարան համալիր կառուցել։ Համալիրի 1 000 բնակարաններ կհատկացվեն հանրային ծառայողներին։ Վաճառքի կարգը հաստատելու նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում։


Նախագծում ասվում է․ «Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վաճառքի ենթակա է թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 2 փուլով՝

. առաջին փուլով նախատեսված է 700 բնակարան և 490 ավտոկայանատեղի,

. երկրորդ փուլով նախատեսված է 300 բնակարան և 210 ավտոկայանատեղի։

Գինը՝ նախատեսված ներքին հարդարմամբ՝ 414,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը, առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով և միջնապատերով, ցեմենտյա շաղախից հատակով, էլեկտրականության, մարամատակարարման և ջրահեռացման հանգույցներով, սակայն առանց դրանց ներքին մոնտաժման՝ 364,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ավտոկայանատեղիի համար՝ 3,500,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

Բնակարանների համար վարկավորվող անձինք պարտավորվում են 10 տոկոս կանխավճար վճարել բնակարանի, 20 տոկոս՝ ավտոկայանատեղիի համար։ Կառավարության որոշման ընդունումից հետո Քաղաքաշինության կոմիտեն կազմելու է բնակարանների հավակնորդների ցանկ, որից հետո տեղի կունենա վիճակահաություն։ Վիճակահանությանը չեն մասնակցում նրանք, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների ժամանակ։ Նրանց հետ կնքվում է գնման իրավունքի վաճառքի պայմանագիր։

Վերլուծական