Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագիր լինելու է. Նիկոլ Փաշինյան

11:15, 23 մարտ 2023
Խաղաղության պայմանագիր լինելու է. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչև օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ Այս մասին Կառավարության նիստին ասած Փաշինյանը, խոսքն ուղղելով Կառավարության անդամներին, միջազգային հանրությանն ու հասարակությանը։

«Ինչ վերաբերում է  մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգն ուժեղացնելով։ Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»,-ասաց Փաշինյանը։       

Վերլուծական