Հետևեք մեզ։

Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, բայց արձագանք չենք ունեցել․ Մանասյան

13:12, 19 հոկտեմբեր 2023
Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, բայց արձագանք չենք ունեցել․ Մանասյան

Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, բայց արձագանք չենք ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց ՄԻՊ Մանասյանը։

Նա նշեց, թե Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են ի սկզբանե, որովհետև նրանք պիտակավորվում են որպես հանցագործ։

Ինչ վերաբերում է խոշտանգումներին, Մանասյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ․ «Ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին։

Վերլուծական