Հետևեք մեզ։

Պուտինը ստորագրել է օրենքը, որով Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիան

16:05, 19 հոկտեմբեր 2023
Պուտինը ստորագրել է օրենքը, որով Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին ԵԽ  շրջանակային կոնվենցիան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) շրջանակային կոնվենցիան: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

 

Ինչպես նշվում է կից նյութերում, կոնվենցիայի դադարեցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը էապես սահմանափակել է ռուս փորձագետների լիազորությունները Խորհրդատվական կոմիտեում։ Բացի այդ, Ռուսաստանը կորցրել է միջազգային մակարդակով վերահսկելու հնարավորությունն արտերկրում ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման դեպքերին։

 

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո։