Հետևեք մեզ։

Արցախի նախագահը վերացրել է բռնագանձումներով գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները

16:07, 19 հոկտեմբեր 2023
Արցախի նախագահը վերացրել է բռնագանձումներով գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները: Այս մասին  տեղեկացնում է Արցախի տեղեկտվական շտաբը:

Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Վերլուծական