Հետևեք մեզ։

Հրդեհ՝ Նորամարգ գյուղում. հարևանները տարհանել են երեխաներին (լուսանկարներ)

16:40, 19 հոկտեմբեր 2023
Հրդեհ՝  Նորամարգ գյուղում. հարևանները տարհանել են երեխաներին (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13։48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 15:10-ին: Ազատության փողոցում գտնվող ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, կենցաղային իրեր և տան տանիքի դուռը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը, բնակչի հարևանները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը, կարողացել են օպերատիվորեն տանից տարհանել բնակիչներին, այդ թվում՝ 2 երեխաների, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:

Mercedes-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: