Հետևեք մեզ։

Ես տեղյակ չէի, որ այսքան մարդ է գնացել Արցախից, գյուղում հոսանք ու հեռուստացույց չկա․ Արցախում 92-ամյա հոր հետ ապրող տղամարդը պատահական տեսել է Կարմիր խաչի անդամներին (տեսանյութ)

17:01, 19 հոկտեմբեր 2023
Ես տեղյակ չէի, որ այսքան մարդ է գնացել Արցախից, գյուղում հոսանք ու հեռուստացույց չկա․ Արցախում 92-ամյա հոր հետ ապրող տղամարդը պատահական տեսել է Կարմիր խաչի անդամներին (տեսանյութ)

ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներ՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած հսկայական արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով:

 Հայտնում է Կարմիր խաչի միջազգային գրասենյակը։

«Քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում՝ կա՛մ ընտրությամբ, կա՛մ այն ​​պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ և ջուր: Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ մեկնելու համար տրանսպորտ ապահովելու հարցում: Մեր թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը  դիահերձարաններ՝ համապատասխան և արժանապատիվ խնամքի համար:

Քաղաքի թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում, և մենք անընդհատ նոր անհատներ ենք գտնում: Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ»,-ասվում է հաղորդագրությունում։

Նրանք տեղեկացրել են, որ վերջերս հանդիպել են մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում:

ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է մեկ այլ տղամարդ, ով հեռավոր լեռնային գյուղում ապրում է իր 92-ամյա հոր հետ: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ է լքել շրջանը, քանի որ մի քանի շաբաթ է՝ հոսանքազրկված է եղել, հեռուստացույց կամ ռադիո չի ունեցել, հեռախոսակապ չունի: Ահարոն Ղազարյանը նշել է, որ հեռվից տեսել, որ եկել են․ «Գնում էի ջրի և տեսա, որ դուք այստեղ եք, ես զգացի որ Կարմիր խաչն է»։ 

«Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին; Բայց ես չգիտեմ ինչ անել, չեմ ուզում հայրս այլ տեղ մահանա, մայրս այստեղ է հուղարկավորված, վիրավորական է», - ասել է Ահարոն Ղազարյանը։

 

Մանրամասն՝ Կարմիր խաչի տեսանյութում․